Կանադայի վարչապետը կարգադրել է դադարեցնել խորհրդարանի գործունեությունը

10:10 • 14.09.13

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը դիմել է գեներալ-նահանգապետ Դևիդ Ջոնսթոնին՝ մինչև հոկտեմբերի 16-ը խորհրդարանի գործունեության դադարեցման վերաբերյալ հրամանագիր ստորագրելու խնդրանքով, հայտնում է Взгляд-ը։

 

Ամառային արձակուրդներից հետո օրենսդիրները պետք է վերադառնային իրենց պարտականությունների կատարմանը սեպտեմբերի 16-ին։ Համաձայն խորհրդարանական գործընթացների՝ պալատների աշխատանքի դադարեցման դեպքում չեղյալ կհամարվեն նախկինում քննարկման համար ընդունված բոլոր օրինագծերը։

 

Հարփերը 2006-ից ի վեր արդեն 2 անգամ դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը՝ 2008թ. դեկտեմբերին և 2009-ին դեկտեմբերին։

 

Վերլուծաբանների կարծիքով՝ վարչապետը փորձում է սքողել սկանդալը, որն առաջացել էր 3 սենատոր համակուսակիցների շուրջ, որոնց նա ինքն է նշանակել խորհրդարանի վերին պալատում։ Պարզվել է, որ նրանք բյուջեից ստացել են Օտտավայում բնակարանի վարձի և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ չունենալով դրա համար իրավունք։