Ռուսաստանից վտարման սպասող ադրբեջանցին փախել է անմիջապես օդանավակայանից (տեսանյութ)
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում վտարման սպասող Ադրբեջանի քաղաքացին այնպես է ցանկացել մնալ Ռուսաստանում, որ փախել է անմիջապես օդանավակայանից։ Նրան այդ հարցում օգնել են համերկրացիները, հայտնում է Life News-ը։
Օդանավակայանում երիտասարդները խոսեցրել են դատական կատարածուներին, իսկ այդ պահին երիտասարդը փախել է։ Շենքի մոտ նրան սպասելիս է եղել ավտոմեքենա։
Փախուստից հետո իրավապահները զբաղվել են նրա որոնումներով։
Ադրբեջանցու ընկերները, իմանալով փախուստին մասնակցության քրեական պատասխանատվության մասին, պատմել են, թե որտեղ է նա թաքնվում։ Ինչից հետո ադրբեջանցուն բռնել են և, այնուամենայնիվ, վտարել երկրից։
Տեսանյութը դիտել այստեղ։










