Կրեմլը հերքել է «փիառի» համար ծախսված 23 մլն դոլարի մասին լուրերը

16:22 • 14.09.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գրասենյակը հերքել է ԶԼՄ-ների հայտնած այն տեղեկությունը, թե բյուջեից 23 մլն դոլար է տրամադրվել Ketchum PR գործակալությանը՝ արտերկրում Ռուսաստանի դրական իմիջը ստեղծելու համար, գրում է vesti.ru-ն՝ Interfax.ru-ին հղումով:

 

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ketchum գործակալության հետ համագործակցությունը շարունակվում է, սակայն դրա համար չեն ծախսվում բյուջեից միջոցներ: