Խեցգետին անիվների վրա. վիետնամցի խոհարարը խեցգետին-հեծանիվներ է պատրաստում (լուսանկարներ)

00:33 • 14.09.13

Ծովախեցգետնից խորտիկ պատրաստելիս շատ խոհարարներ փորձում են օգտագործել ծովային կենդանու մարմինն ամբողջությամբ, գրում է Daily Mail-ը:


Սակայն վիետնամցի խոհարարը գերազանցել է բոլոր սպասելիքները: Նա կենդանու խեցին օգտագործել է համեղ խորտիկին հեծանիվի տեսք տալու համար:

 

Իր «խեցգետին-հեծանիվների» հավաքածուն խոհարարը ներկայացրել է Չինաստանի սննդի արվեստի սեմինարի ժամանակ՝ հիացնելով ներկաներին: