Լոնդոնում մեկնարկում է The London Design Festival դիզայնի փառատոնը (լուսանկարներ)
Լոնդոնում այսօր մեկնարկում է դիզայնի ամենամյա փառատոնը՝ The London Design Festival-ը։ Միջոցառումը, որը կանցկացվի V&A թանգարանում, կտևի մինչև սեպտեմբերի 22-ը, հայտնում է buro247.ru-ն։
Այդ ժամանակահատվածում Լոնդոնում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ։ Օրինակ՝ Landmark Projects-ի շրջանակում Լոնդոնի կենտրոնում կհավաքվեն հայտնի ճարտարապետներ և ինտերիերի դիզայներներ։ Հենց այս ծրագրի նպատակը նորարարական նախագծերում պրոֆեսիոնալներին ընդգրկելն է։
Փառատոնի ընթացքում կանցկացվեն դիզայնի պատմության մասին հատուկ դասընթացներ։
Այս զանգվածային միջոցառումը հիանալի հնարավորություն է ընձեռում համաշխարհային առաջատար թանգարանների և ժամանակակից դիզայնի աշխարհի ներկայացուցիչների շփման համար։

![]()













