Ստոկհոլմի մետրոյի կայարանում արտառոց գովազդ է հայտնվել

08:23 • 14.09.13

Ստոկհոլմի մետրոյի կայարանում տարօրինակ գովազդ է հայտնվել, որը զարմացրել և վախեցրել է Շվեդիայի մայրաքաղաքի բնակիչներին, գրում է Вести.Ru-ն՝ Huffington Post-ին հղումով:


Ահաբեկող պաստառի լուսանկարը, որում պատկերված է մեծ ականջներով տղամարդ՝ կացինը ձեռքին, հայտնվել է հայտնի Reddit առցանց ֆորումում: Լուսանկարը տեղադրել է 16-ամյա աշակերտը, ով դպրոց գնալիս նկատել է տարօրինակ պաստառն ու վախեցել:


Ավելի ուշ պարզվել է, որ պաստառի հեղինակը հարավաֆրիկացի լուսանկարի Փիեթեր Հուգոն է, ում ցուցահանդեսը բացվել է Ստոկհոլմի լուսանկարչության թանգարանում: Վերջինս բազմաթիվ պոտենցիալ այցելուների ուշադրությունը գրավելու արտառոց միջոց է գտել: