ԱՄՆ-ի փոխնախագահը հանրապետականներին անվանել է «նեանդերթալցի»
Միացյալ Նահանգների դեմոկրատ փոխնախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի հանրապետական ներկայացուցիչներին անվանել է նեանդերթալցի, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ABC News-ին։
Այդ մասին հայտարարություն Բայդենն արել է իր նստավայրում ընդունելության ժամանակ, որը նվիրված էր բռնություններից կանանց պաշտպանության օրենքի ընդունմանը։
Ինչպես հայտնում է USA Today-ը, Բայդենը, խոսելով այս օրենքի մասին, զգուշացրել է, որ պատրաստվում է «ինչ-որ վիրավորական բան ասել»։ Դրանից հետո նա «նեանդերթալցիների ամբոխ է» անվանել Ներկայացուցիչների պալատի այն հանրապետականներին, որոնք դեմ էին այս օրենքի ընդունմանը։










