Թուրքիայում իրանցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքական Քըրըքալը նահանգում շրջվել է իրանցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, հայտնում է թուրքական İnternet Haber-ը:
Վթարի հետևանքով մահացել է Իրանի 2 քաղաքացի, ևս 27-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վեց վիրավորների վիճակը ծանր է գնահատվում:
Հաղորդվում է, որ ավտոբուսն ուղևորվում էր Ստամբուլ:
Ըստ նախնական վարկածի՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը:










