Twitter-ի օգտատերը որոշել է հանդիպել իր բոլոր հետևորդների հետ իրական կյանքում (լուսանկարներ)
Twitter սոցիալական ցանցի օգտատերերից մեկը որոշել է անձամբ ծանոթանալ իր օնլայն ընկերների հետ: 32-ամյա բրիտանացի Դեկլան Դինենն արդեն հասցրել է հանդիպել 150-ի հետ՝ ճամփորդելով ողջ երկրի տարածքով, այցելելով տարբեր քաղաքներ, գրում է Daily Mail-ը:
Այս նախաձեռնության մասին պատմությունը շատ արագ գրավել է աշխարհի ուշադրությունը, նրա մասին պատմել են հեռուստաընկերություններով և թերթերով:
Դեկլանի խոսքով՝ նա հանդիպումները սկսել է պարզապես զվարճանալու համար, և չէր էլ կարող պատկերացրել, որ դա այդ աստիճան հետաքրքիր կլինի մարդկանց:
Իր ճանապարհորդության մասին ԶԼՄ-ների անդրադարձերից հետո նրա հետևորդների թիվը Twitter-ում կտրուկ աճել է՝ 150-ից հասնելով 12.000-ի:






















