Վթարի է ենթարկվել ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին. կան վիրավորներ (լուսանկարներ)

11:12 • 14.09.13

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները:



Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:


Վթարի վայրում հավաքվածները հայտնել են, որ Lexus-ի վարորդը սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է՝ Նորայր Վարդանյանը, իսկ վիրավորների մեջ վերջինս կա, թե ոչ, այս պահին պարզվում է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։