Կոլորադոյում ջրհեղեղի հետևանքով 580 մարդ է անհետ կորել

12:42 • 15.09.13

Ջրհեղեղից տուժած ԱՄՆ Կոլորադո նահանգում չորս մարդ է զոհվել, անհետ կորել է 580–ը. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ CNN-ի հղումով։


Շուրջ 2000 մարդ տարհանվել էր Լեոն քաղաքից, որին բաժին է հասել աղետի ամենաուժգին հարվածը։


Կոլորադոյի նահանգապետը նշել էր, որ հեղեղումներից տուժել են նահանգի 14 շրջաններ։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլորադոյում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցրել։