ԼՂՀ մարտական դիրքում զինվոր է սպանվել
ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը՝ ժամը 03.10-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊԲ կայքում զետեղված հայտարարությունում:










