Խոշոր հրդեհ՝ Դավթաշենում. հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են կրակի դեմ
Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի «777» ավտոտեխսպասարկման կետում այսօր՝ ժամը 05-00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել 1 տասնյակից ավելի հրշեջներ, ովքեր մինչև առավոտյան ժամը 08:00-ն պայքարել են հրդեհի դեմ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Կրակը գտնվել է խանութի նկուղային հարկում, որտեղ ըստ տեղեկությունների պահվում էին անվադողեր: Կրակի օջախին հնարավոր չի եղել մոտենալ, քանի որ հսկայական ծուխը, որը տեսանելի է եղել քաղաքի ծայրամասերից, դժվարություններ է առաջացրել հրշեջների համար:
Լրացուցիչ ժամանել են Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններին պատկանող ջրատար մեքենաները, ովքեր ջուր են փոխանցել հրշեջներին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։










