Հույն հոգևորականները ներգրավվել են 5 մլրդ եվրոյի ֆինանսական խարդախան մեջ

23:53 • 15.09.13

Հույն քահանաներն ու վարդապետները ներգրավվել են 5 մլրդ եվրո արժողությամբ անօրինական սուբսիդիաներ ստանալու գործում, հայտնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:


Տեղեկությունը կիրակի հաղորդել է Հունաստանի Ֆինանսների նախարարության ֆինանսական խարդախությունները հետաքննող հատուկ ծառայությունը:


Գերատեսչության տվյալներով՝ տասնյակ եկեղեցիներ մասնակցել են անօրինական սուբսիդիաների փոխանցմանը՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Հունաստանի իշխանությունները բացահայտել են 503,2 հազար կեղծ հաշիվներ և փաստաթղթեր:


Տեղի ԶԼՄ-ների տվյալներվ՝ խարդախությունների ծավալը չի սահմանափակվում 5 մլրդ եվրոյով, քանի որ այդ գումարի մասին հայտարարվել է բացահայտված խախտումների միայն 20 տոկոսի ուսումնասիրությունից հետո: