Ինգրիդ և Մանուել. Մեքսիկայի ափերը գրոհում է միանգամից 2 փոթորիկ
Մեքսիկայի առափնյա շրջաններից տարհանվել է մոտ 10 հազար մարդ, ինչը պայմանավորված է մոտեցող 2 ուժեղ փոթորիկներով հայտնում է The Guardian-ը։
Ատլանտյան օվկիանոսի կողմից եկող «Ինգրիդ» փոթորիկը շարժվում է 140 կմ/ժ արագությամբ։ Մասնագետների հաշվարկների համաձայն այն կհասնի՝ Մեքսիկայի ափերին արդեն երկուշաբթի։
Իսկ Խաղաղ օվկիանոսի կողմից շարժվող «Մանուելը» շարժվում է 110 կմ/ժ արագությամբ և «տեղ կհասնի» այսօր՝ առաջացնելով տեղատարափ անձրևներ ու հեղեղումներ։










