Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարները Նյու Յորքում հանդիպում են նախատեսում

16:24 • 15.09.13

Իրանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պայմանավորվել են սեպտեմբերին հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. տեղեկացնում է Взгляд-ը։
 

«Նրանք հանդիպելու են, և մենք այս պահին դեռ այլ տվյալներ չունենք»,-ասել է բրիտանական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։


Երկու կողմերը ցանկանում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ 2011թ.-ին Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումից հետո։


Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները երկար ժամանակ լարված էին՝ միջուկային ծրագրերի պատճառով։
 

Նրանց հարաբերություններն ավելի էին սրվել, երբ Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել էր 2010թ.-ի նոյեմբերին Թեհրանում ահաբեկչություններ կազմակերպելու համար, որին զոհ էր դարձել միջուկային ֆիզիկոս Մաջիդ Շահրիարին։


2010թ.-ի դեկտեմբերին Իրանի խորհրդարանը հաստատել էր օրինագիծը, որը նախատեսում էր Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների լիակատար դադարեցում։