Աֆղանստանում հանքի փլուզման հետևանքով 27 մարդ է զոհվել
Աֆղանստանի Սամանհան նահանգում ածխի հանքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, տեղեկացնում է Лента-ն՝ BBC News-ին հղումով։
Ըստ որոշ տվյալների, գետնի տակ կարող է մնացած լինել ևս 13 մարդ։ Փրկարարներըլ համապատասխան սարքավորումներ չեն ունեցել հանքափորներին փրկելու համար։
BBC News–ը նկատում է, որ Աֆղանստանում հանքաարդյունաբերական ոլորտում դժբախտ պատահարները հաճախակի բնույթ են կրում։ Վերջին նման դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին, երբ մահացել էր 11 հանքափոր։










