Օբաման կարևորել է Պուտինի դերը՝ Սիրիայի հարցի խաղաղ լուծման համար

20:36 • 15.09.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան АВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր է խաղացել` Սիրիայի հակամարտության խաղաղ լուծման ուղիներ որոնելու գործում. տեղեկացնում է Взгляд-ը։


«Ես գոհ եմ, որ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծմանը։ Ես ողջունում են այն փաստը, որ նա ասում է՝ Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում վերահսկելու Ասադի ռեժիմին՝ քիմիական զենքի շուրջ համաձայնության ձեռք բերման հարցում»,- ասել է Օբաման։


Նա նաև նշել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հարցերում տարաձայնություններ ունեն, սակայն կարծում է, որ նա կարևոր դեր կխաղա սիրիական ճգնաժամի լուծման հարցում։


Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ դեմ է սիրիական ճգնաժամի՝ ռազմական ճանապարհով կարգավորմանը։


G20 գագաթնաժողովի ընթացքում, սակայն, Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Սիրիային՝ անգամ ռազմական գործողության դեպքում։