ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

10:26 • 15.09.13

Նյու Յորքի տարեցների համար նախատեսված տներից մեկում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը համարվող 112 տարեկան Սալուստիանո Սանչես Բլասկեսը, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։


Գինեսի
ռեկորդների գիրքը նրան պաշտոնապես հայտարարել էր որպես աշխարհի ամենածեր տղամարդը ընթացիկ տարվա հունիսին, երբ մահացել էր 116-ամյա ճապոնացի Ջիրոեմոն Կիմուրան։


Բլասկեսը
ծնվել է Իսպանիայում՝ 1901թ.։ 17 տարեկանում նա տեղափոխվել է Կուբա, իսկ 20-ում՝ ԱՄՆ, որտեղ աշխատել է ածխի հանքերում, ինչպես նաև զբաղվել երաժշտությամբ։

 
Բլասկեսի մահից հետո աշխարհի ամենատարեց բնակչի «տիտղոսը» փոխանցվել է իտալացի Արտուրո Լիկատային, ով ծնվել է 1902թ. մայիսի 2-ին։