Պայթյուն Պակիստանում. զոհվել են բանակի գեներալ և փոխգնդապետ
Պակիստանի Վերին Դիր շրջանում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են բանակի գեներալը և փոխգնդապետը:
Ինչպես հաղորդում են անվտանգության ուժերի ներկայացուցիչները, զինծառայողները վերադառնալիս են եղել զորամաս կատարած այցից, երբ ճանապարհին տեղադրված ռումբը պայթել է, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ոստիկանության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ հարձակման համար պատասխանատու է պակիստանյան թալիբների շարժումը, որը արդեն երկար ժամանակ ահաբեկչական պատերազմ է մղում իշխանությունների և անվտանգության ուժերի դեմ:










