Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով շուրջ 4000 մարդ է տարհանվել (լուսանկարներ)
Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում գտնվող Սինաբունգ հրաբխի ժայթքման պատճառով այսօր մի քանի հազար բնակիչ է տարհանվել հարակից գյուղերից:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հրաբխի խառնարանից խիտ ծուխ է դուրս գալիս, ինչպես նաև քարեր և շիկացած մոխիր է ժայթքում։
Ինդոնեզիայի բնական աղետների գործակալության հաղորդմամբ՝ Սինաբուրգ հրաբխից 3 կմ հեռավորությամբ տարհանվել է 3.7 հազար բնակիչ, որոնց համար հատուկ ճամբար է ստեղծվել: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Սինաբուրգ լեռը տեղակայված է Մեդան քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Հրաբուխն «արթնացել է» 2010-ի օգոստոսին՝ 400 տարվա հանգստությունից հետո:










