ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ Հալեպի մոտ քիմիական զենք կիրառել են ապստամբները

18:40 • 15.09.13

Անկախ էլեկտրոնային WND պարբերականը ձեռք է բերել ամերիկյան հատուկ ծառայությունների փաստաթղթեր, որից ենթադրելի է դառնում, որ այս տարվա գարնանը Հալեպի շրջանում զարին գազ կիրառել են ընդդիմադիր զինյալները. տեղեկացնում է Взгляд-ը։


Զեկույցում նշվում է, որ «Ալ-Կաիդան» զարին գազ է պատրաստել Իրաքի լաբորատորիաներում և ուղարկել է Սիրիա։ Սակայն ճանապարհին դրա մի մասը գողացվել է։


2013թ.-ի մայիսին Թուրքիայի հատուկ ծառայությունները «Ալ-Կաիդայի» և «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ կապ ունեցող սիրիացի զինյալների տների խուզարկության ընթացքում հայտնաբերել էին երկու լիտրանոց տարա, որում ենթադրաբար թունավոր գազ է եղել։


Բացի քիմիական զենքից՝ հաջողվել էր գտնել թաքստոց և փաստաթղթեր։ Ավելի ուշ Թուրքիայում ձերբակալվել էին 12 իսլամիստ ծայրահեղականներ։



Սիրիացի ապստամբները քիմիական զենք են կիրառել նաև Հալեպ նահանգի Խան ալ-Ասալ շրջանում։ Թունավոր գազի կիրառման հետևանքով զոհվել էր 25 մարդ՝ այդ թվում 16 զինվորական, տուժել էին ավելի քան 100-ը։