Թուրք աղջիկները դանակի 25 հարված են հասցրել իրենց մորը
Թուրքիայի Իզմիր քաղաքում բնակվող երկու աղջիկներ 25 դանակի հարված են հասցրել իրենց մորն ու սպանել նրան. տեղեկացնում է «Հուրիյեթը»։
Աղջիկներից ավագը 19 տարեկան է, իսկ կրտսերը՝ 17։ Նրանք մորը նախ «էլեկտրաշոկի» միջոցով գետին են տապալել, ապա սկսել են դանակահարել ընկած կնոջը։
39-ամյա ամուսնալուծված կնոջ մարմինը տանը հայտնաբերել է կնոջ 27ամյա սիրեկանը։
Սպանությունից հետո աղջիկները դանակներն ու էլեկտրաշոկը նետել են 500 մետր հեռավորության վրա գտնվող աղբարկղը։
Աղջիկները կալանավորվել են։










