«Ալ-Կաիդայի» առաջնորդը Սիրիայում կռվող իսլամիստներին կոչ է արել պայքարել և՛ Ասադի, և՛ ընդդիմության դեմ

16:45 • 15.09.13

«Ալ Կաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին սիրիացի իսլամիստներին կոչ է արել պայքարել ինչպես Բաշար Ասադի ռեժիմի, այդպես էլ ընդդիմության դեմ. տեղեկացնում է gazeta.ru-ն Reuters գործակալության հղումով։


Նրա խոսքով՝ Արևմուտքի և Պարսից ծոցի երկրների կողմից աջակցություն ստացող «Սիրիայի ազատ բանակը» ոչնչով լավը չէ կառավարական զորքերից։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ալ-Կաիդան» բաց առճակատման է գնում սիրիական ընդդիմության դեմ։