Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմրցի «Օսկարի» համար
Սաուդյան Արաբիան, որտեղ կինոթատրոններն արգելված են, մյուս տարի առաջին անգամ կմրցի «Օսկարի» համար ֆեմինիստական «Վադջդա» ֆիլմով, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հայֆաա ալ-Մանսուրի ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա մասին, ով ցանկանում է հեծանիվ ունենալ ծայրահեղ պահպանողական մուսուլմանական երկրում, որտեղ կանայք զրկված են շատ իրավունքներից, այդ թվում՝ մեքենա վարելու։
«Վադջդան» կներկայացնի Սաուդյան Արաբիան «Օսկարում»՝ մրցելով «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմն արդեն հաջողություն է ունեցել մի քանի միջազգային փառատոներում:
Սաուդյան Արաբիայի առաջին կին ռեժիսորի ֆիլմն արժանացել է Դուբայի կինոփառատոնի լավագույն արաբական գեղարվեստական ֆիլմ մրցանակին, իսկ մարտին՝ Կաննի մրցանակի:










