Սպանվել է Սիրիայում ադրբեջանցի զինյալների առաջնորդը

12:43 • 16.09.13

Սիրիայում սպանվել է ադրբեջանցի զինյալների առաջնորդ, Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվող «Աբու Յախյան». այդ մասին տեղեկացնում է haqqin.az-ը՝ ջիհադիստական խմբավորումների կայքերին հղումով։

 

«Աբու Յախյա ալ-Ազերին» ղեկավարել է Ադրբեջանից Սիրիա մեկնած զինյալներին, որոնք կռվում էին «Ալ-Անսարի բանակ» խմբավորման շարքերում։

 

Նա սպանվել է Համա քաղաքի մոտակայքում՝ ավիահարվածի հետևանքով։
 

Ադրբեջանցի «մոջահեդին»  հենց նույն օրը թաղել են «Աբու Մուսլիմ» գերեզմանատանը։