Մերկելի դաշնակիցները հաղթել են Բավարիայի ընտրություններում

09:46 • 16.09.13

Գերմանիայի քրիստոնեա-սոցիալական միությունը հաղթանակ է տարել Բավարիայի խորհրդարանական ընտրություններում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ կուսակցությունը ստացել է մոտ 49 տոկոս ձայն, ինչը Գերմանիայի ընտրական համակարգի առանձնահատկությունների շնորհիվ թույլ կտա ստանալ 100-ից ավելի մանդատ 180 անդամ ունեցող շրջանային խորհրդարանում, ինչպես նաև հնարավորություն՝ ինքնուրույն ձևավորելու Բավարիայի կառավարությունը:

 

Քրիստոնեա-սոցիալական միությունն Անգելա Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության մոտ դաշնակիցն է:

 

Գերմանական բունդեսթագի ընտրությունները կայանալու են հաջորդ կիրակի, սեպտեմբերի 22-ին: