Չինաստանում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարի. կա 16 զոհ

11:27 • 16.09.13

Չինաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Սիչուան նահանգում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը, իսկ վրան ընկել է սալահատակ տեղափոխող բեռնատարը:

 

Վթարի պատճառով 16 մարդ է մահացել, հիմնականում՝ 12-ից 16 տարեկան դպրոցականներ:


Դժբախտ պատահարի պատճառներն այժմ ճշտվում են: