Վրաստանում մեկնարկել է նոր ուսումնական տարին

10:55 • 16.09.13

Վրաստանում այսօր մեկնարկել է 2013-2014 ուսումնական տարին։

 

Ինչպես հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի կրթության նախարարության տվյալները, երկրում կա 2.332 դպրոց, 247-ը՝ մասնավոր։

 

Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա Վրաստանում կա հավատարմագրված 64 բուհ։ Այս տարի առաջին կուրսեցի է ավելի քան 28.000 դիմորդ։