«Գուգարք». ադրբեջանցի տղան սիրահարվում է հայ աղջկա
Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում սեպտեմբերի 14-ին կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է ադրբեջանցի երիտասարդ գրող Սեյմուր Բայջանի «Գուգարք» գիրքը, այս մասին տեղեկացնում է Aravot.am–ը:
Գրքի հերոսը ադրբեջանցի է, որը սիրահարվել է հայ աղջկա: Գիրքը Թեքալիում ներկայացրել է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, ում խոսքով՝ այդ սիրո պատմությունը երջանիկ ավարտ չի ունենում, քանի որ ադրբեջանցին չի կարողանում հաղթահարել կյանքի դժվարությունները և «պարտվում է սիրո համար ճակատամարտում»:
Նյութ ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Լուսանկարը՝ Aravot.am–ի










