Ճապոնիայում շուրջ 12 000 բնակչի թայֆունի պատճառով պատրաստվում են տարհանել
Ճապոնիայի Հոնսյու կղզու ավելի քան 10 000 բնակիչների հայտնել են տարհանման անհրաժեշտության մասին մոտեցող թայֆունի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ տեղի իշխանություններին հղումով:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Վակայամա պրեֆեկտուրայում հորդ անձրևների պատճառով տարհանման մասին տեղեկություն են ստացել շուրջ 5000 բնակիչներ, իսկ Կիոտո պրեֆեկտուրայում՝ 7000 բնակիչ: Նախնական տվյալներով՝ ուժեղ քամու հետևանքով կան տուժածներ:
Թայֆունը շարժվում է Ճապոնական արշիպելագի երկայնքով հյուսիսից հյուսիս-արևելք՝ թափ հավաքելով 30 կմ/ժամ արագությամբ:










