Ժոան Միրոյի գլուխգործոցը հայտնաբերվել է պատահական մարդու մոտ

15:30 • 16.09.13

Լուսանկարում  նկարչի ստեղծագործություններից է

 

Կատալոնացի հանրահայտ նկարիչ Ժոան Միրոյի լավագույն էսքիզներից մեկը, որն անհետացել էր 1.5 տարի առաջ, պատահաբար հայտնաբերվել է Մայորկայում։

 

Ինչպես նշում է Euromag-ը, էսքիզի կորելու մասին հայտնի է դարձել միայն այժմ, երբ Միրոյի թանգարանում փոխվել է տնօրինությունը։ Ստեղծագործությունը վերադարձրել է տրանսպորտային մի ընկերության տերը, ով նմուշը պահել է իր գրասենյակում։

 

Տղամարդը սկզբում մտածել է, թե էսքիզը պատկանում է իր հաճախորդներից մեկին, սակայն երբ տեսել է դրա անհետացման վերաբերյալ հայտարարությունը, անմիջապես զանգահարել է թանգարան։