Հս. և Հրվ. Կորեաները կազմել են բաժանված ընտանիքների հանդիպման մասնակիցների ցուցակը

10:37 • 16.09.13

Հյուսիսային և Հարավային Կորեաները կազմել են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների հանդիպման մասնակիցների վերջնական ցուցակը, գրում է gazeta.ru-ն:

 

Ցուցակում Հյուսիսային Կորեայից ընդգրկված է 100 մարդ, իսկ Հարավային Կորեայից՝ 96:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրների իշխանությունները որոշել են բաժանված ընտանիքների հանդիպում կազմակերպել:

 

Հանդիպումը պետք է կայանա սեպտեմբերի 25-ից 30-ը հյուսիսկորեական Կըմգանսան զբոսաշրջային գոտում: