Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընկել է հեծանվից (տեսանյութ)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընկել է հեծանվից: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին մարզական միջոցառման ժամանակ, գրում է «Эхо Москвы»-ն:
Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը՝ Մադուրոն գնալիս է եղել հեծանվորդների առջևից՝ մեկ ձեռքով բռնելով ղեկը, մյուս ձեռքով ողջունելով անցորդներին:
Ինչ-որ պահի նա չի կարողացել պահել ղեկը և ընկել է գետնին, ինչից հետո սկսել են ընկնել նրան բոլոր կողմերից շրջապատող հեծանվորդները:
Հաղորդվում է, որ ոչ նախագահը, ոչ մյուս մասնակիցները չեն տուժել: Ինչպես խոստովանել է ինքը՝ Նիկոլաս Մադուրոն, իրեն շատ է զվարճացրել պատահարը:










