Ջուլիետի 5 լավագույն դերակատարները (լուսանկարներ)

09:56 • 16.09.13

Հավերժ սիրո պատմությունները նույնպիսի հավերժական կյանք ունեն, պարզապես ժամանակի ընթացքում փոխվում են դերակատարները, գրում է Tatler-ը՝ ներկայացնելով Ուիլյամ Շեքսպիրի ամենահայտնի հերոսուհիներից մեկի՝ Ջուլիետի 5 լավագույն դերակատարներին։

 

Նորմա Շիրերը 35 տարեկան էր, երբ նկարահանվել է Ռոմեոյի և Ջուլիետի մասին պատմող առաջին ձայնային ֆիլմում։ Սակայն դա չի խանգարել դերասանուհուն փայլուն կատարել իր դերը, ներկայացվել «Օսկարի» ու արժանանալ հեռուստադիտողների մի քանի սերունդների սիրուն։ 

 

 

 

 

Ռեժիսոր Ռենատո Կաստելանիի էկրանավորած ֆիլմն իրարամերժ կարծիքներ է առաջացրել հեռուստադիտողների շրջանում, սակայն Ջուլիետի դերակատար Սյուզան Շենտալը գերել է բոլորին անխտիր։

 

 

 

 

1968թ. էկրան բարձրացած «Ռոմեոն ու Ջուլիետը» համարվում է այս պիեսի լավագույն էկրանավորումը, ինչը պայմանավորված է երիտասարդ Լեոնարդ Ուայթինգի ու Օլիվյա Հասիի հուզիչ խաղով։

 

 

 


Բազ Լուրմանը երկար է համոզել 15-ամյա Նատալի Պորտմանին խաղալ Ջուլիետի դերը «Ռոմեո+Ջուլիետ» ֆիլմում, սակայն նա հրաժարվել է` Դի Կապրիոյի հետ տարիքային մեծ տարբերության պատճառով։ Արդյունքում 22-ամյա ռոմանտիկի զույգն է դարձել Քլեր Դեյնսը։

 

 

 

 


Կառլո Կառլեյի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են դեռահասների կուռքեր Հեյլի Սթայնֆելդն ու Դուգլաս Բուտը։ Շեքսպիրի սիրահարները նրանց խաղը գնահատելու հնարավորություն կունենան արդեն հոկտեմբերին։