Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ Թոմ Հարդին
Թոմ Հարդին կարող է փոխարինել Դենիել Քրեյգին 007 գործակալի պաշտոնում։ Դերասանն առաջատար է Ջեյմս Բոնդի նոր դերակատարների թեկնածուների ցուցակում, գրում է Обозреватель-ը։
Լուրը տարածել է Daily Star-ը, որը հղում է անում անանուն աղբյուրների։
«Ինչպես հայտնի է, Քրեյգը կխաղա Բոնդի դերը ևս 2 անգամ, այնուհետ այն կկատարի մեկ այլ դերասան։ Ստուդիան արդեն պոտենցիալ փոխարինող է փնտրում։ Թոմը ցուցակի առաջին տեղում է»,- գրում է պարբերականը։
Daily Star-ը կարծում է նաև, որ Հարդին իդեալական թեկնածու է. «Քննադատները սիրում են նրան և անդադար գովում, տղամարդիկ ձգտում են նմանվել նրան, իսկ կանայք երազում են, որ իրենց կողքին հենց այդպիսի տղամարդ լինի»։
Նախկինում Հարդին նույնպես հետաքրքրություն է հայտնել Բոնդի դերի վերաբերյալ. «Իհարկե, ես կցանկանայի խաղալ Բոնդի դերը։ Հատկապես, եթե ռեժիսորը լիներ Քրիստոֆեր Նոլանը»։










