Տորոնտոյի կինոփառատոնում հաղթել է Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարիներ» ֆիլմը
Տորոնտոյում (Կանադա) ավարտվել է Միջազգային կինոփառատոնը, որի առանձնահատկությունն այն է, որ բոլոր մրցանակները շնորհում է ոչ թե ժյուրին, այլ հանդիսատեսը, գրում է filmpro.ru-ն։
Հանդիսատեսի համակրանք գլխավոր մրցանակը (People's Choice Award) ստացել է Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարիներ» ֆիլմը, որը նկարահանված է նյույորքցի սևամորթի հիշողությունների հիման վրա, որին 19-րդ դարի կեսերին առևանգում են և որը երկար տարիներ անցկացնում է ստրկության մեջ՝ մեկ տիրոջից մյուսին անցնելով։
Տորոնտոյում Հանդիսատեսի համակրանք մրցանակի գլխավոր ինտրիգն այն է, որ այն համարում են «Օսկարին» հավակնելու կարևորագույն նշաններից մեկը։ Վերջին տարիներին այդ կանոնը գործել է 2 անգամ՝ «Թագավորը խոսում է» և «Միլիոնատերը գետնախորշերից» ֆիլմերի դեպքում։










