Ամենատարօրինակ ծառ-տնակները աշխարհի տարբեր անկյուններից (լուսանկարներ)

08:23 • 16.09.13

Daily Mail-ը ներկայացրել է աշխարհի ամենատարօրինակ ծառ-տները, որոնք հիացնում և միաժամանակ զարմացնում են իրենց դիզայնով. բալենիների պուրակում տեղակայված նրբաճաշակ ճապոնական թեյատներից մինչև ժամանակակից շքեղ տնակներ Բելգիայում:


Ծառ-տները բավականին լայն տարածում են գտել ճարտարապետության ոլորտում՝ դառնալով բազմաթիվ նախագծերի առարկա: 


Յուրատեսակ նմուշներից է Լոս Անջելեսի Արվեստի թանգարանում ցուցադրված վանդակավոր տնակը, որը պատրաստված է կարմիր փայտից և պողպատից:


Առավել ավանդական է մայրու կարմիր փայտից պատրաստված Bed & Breakfast-ը Իտալիայի Լացիո քաղաքում, որը տեղակայված է դարավոր կաղնու վերևում:

 
Մեկ այլ աչքի ընկնող տներից է Շվեդիայի Կապույտ կոնը, որի դիզայնը չբացահայտված թռչող օբյեկտ է հիշեցնում: