ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստացել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը ստացել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ուսումնասիրող փորձագետների պատրաստած զեկույցը և այսօր այն կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, տեղեկացնում է Взгляд-ը։
«ՄԱԿ-ի առաքելության զեկույցը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում քիմիական զենքի կիրառման պնդումների մասին, փոխանցվել է գլխավոր քարտուղարին»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Բան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կտեղեկացնի զեկույցի մասին փակ խորհրդակցությունների ընթացքում։
Հիշեցնենք, որ փորձագետների խումբը Դամասկոսի Ղուտա արվարձանում հետաքննություն էր իրականացրել, որտեղ օգոստոսի 21-ին ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել։ Զեկույցը կամ կհաստատի, կամ կհերքի այն։
Երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նյու Յորքի շտաբ-բնակարանում կհանդիպի լրագրողների հետ, նաև արդյունքները կներկայացնի Գլխավոր ասամբելային։ Զեկույցը տեքստը հրապարակվելու է ՄԱԿ-ի զինաթափման հարցերով վարչության կայքում։










