Կլիմայական փոփոխության թեման՝ Վիվիեն Վեսթվուդի նոր հավաքածուում (լուսանկարներ)

13:34 • 16.09.13

Բրիտանացի հանրահայտ դիզայներ Վիվիեն Վեսթվուդը Լոնդոնում ընթացող Նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր հավաքածուն՝ դրա միջոցով բարձրացնելով կլիմայական փոփոխության գերկարևոր հարցը։

 

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ամեն օր չէ, որ նորաձևության ցուցադրությունը սկսվում է կատարյալ լռությամբ ու դրան հաջորդող ժամանակակից պարով և ավարտվում ՄԱԿ-ին հասցեագրված նամակով։ Սակայն հաշվի առնելով, որ դա Վեսթվուդի ցուցադրությունն է, ապա տարօրինակ ոչինչ չկա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինձ համար նորաձևությունը երբեք ուղղակի նորաձևություն չի եղել, ես այն օգտագործում եմ ինձ հուզող թեմաների մասին բարձրաձայնելու համար։ Ես ճանաչված դիզայներ եմ, ու իմ ձայնը հասանելի է շատերին»,-ասել է Վեսթվուդը։

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա կարծիքով՝ մարդկությունն այժմ բռնել է կործանարար ուղին։ Ցուցադրության վերջում դիզայներն առաջարկել է բոլոր ներկաներին ստորագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված նամակը։