Ալեն Դելոնը հիվանդանոց է տեղափոխվել

23:05 • 17.09.13

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Le Parisien-ին:


77-ամյա դերասանի հոսպիտալացման պատճառ է դարձել սրտի արիթմիան: Ըստ տեղեկությունների, նա հիվանդանոցում կանցկացնի առավելագույնը 2 օր:


2012 թվականի ապրիլին դերասանը սրտի վիրահատություն էր տարել: