Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մոսկվայում հայկական նորակառույց եկեղեցու բացմանը

15:57 • 17.09.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այսօր ներկա է գտնվել Մոսկվա քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հայկական եկեղեցական նման համալիրի առկայությունը կարևոր է համարել հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, հայկական կրթության հայրենանվեր առաքելության իրականացման տեսանկյուններից` հավելելով, որ այն խորհրդանշում է նաև մեր ժողովրդի միասնությունը և պատմական հայրենիքի հետ անսասան կապը:

Միջոցառմանը մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը, Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի, ռուսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: