Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա Վուդրո Վիլսոնի դերը
Ա. Սքոթ Բերգի նոր կենսագրականի հիման վրա ստեղծվող ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի մասին պատմող «Վիլսոն» ֆիլմի պրոդյուսերը կլինի Լեոնարդո Դի Կապրիոն։ Նա նաև կխաղա գլխավոր դերը, գրում է huffingtonpost.com-ը:
Ֆիլմը ստեղծման նախնական փուլում է, և դեռ հայտնի չեն ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը:
Վիլսոնը եղել է ԱՄՆ-ի 28-րդ նախագահը 1913-1921 թվականներին: Նա մահացել է 67 տարեկանում:
Դի Կապրիոն 2010 թվականից հանդես է եկել վեց ֆիլմերում, ներառյալ՝ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը:










