Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությունը (լուսանկարներ)

12:11 • 17.09.13

Այս պահին տեղի է ունենում Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությունը։

Նշենք, որ այն ՀՀ տարածքից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ շինությունն է և կառուցվել է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների միջոցներով։ Վանական համալիրի ընդհանուր տարածքը 25 հազար քառակուսի կիլոմետր է և իր մեջ ներառում է Մայր տաճարը, մատուռը, թեմի առաջնորդի նստավայրը, ուսումնական համալիրը, թանգարանը և 200 մեքենաների համար նախատեսված կայանատեղին։

Նշենք նաև, որ հիմնարկեքը տեղի է ունեցել 2004-ին, շինարարական աշխատանքները սկսվել են 2006թ.-ին, իսկ Սուրբ խաչի օծման արարողությունը՝ 2011թ.-ին, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնել Մոսկվա՝ մասնակցելու վանական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը։