Ֆրանսիան «Օսկարին» կներկայանա «Ռենուար» ֆիլմով
«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար Ֆրանսիայից կմրցի Ժիլյա Բուրդոյի «Ռենուար» ֆիլմը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Variety-ին:
Բուրդոյի ֆիլմում իրադարձությունները զարգանում են Ֆրանսիայի հարավում, 1915 թվականին: Գլխավոր գործող անձինք էքսպրեսիոնիստ նկարիչ Պյեր Օգյուստ Ռենուարն է, նրա որդին՝ Ժան Ռենուարը, բնորդուհի Անդրեն: Նա Ռենուարի վերջին բնորդուհին էր, ով ավելի ուշ ամուսնանում է նկարչի որդու հետ:
Ռենուարի դերում հանդես է եկել Միշել Բուկեն: Ֆրանսիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մայիսին: Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ Un Certain Regard ծրագրի շրջանակներում: ԱՄՆ-ում այն ցուցադրվել է միայն 2013 թվականի մարտին:










