7 ապօրինի ներգաղթյալներ իրենց գամել են Սպիտակ տան ցանկապատին

23:10 • 18.09.13

7 ապօրինի ներգաղթյալներ իրենց կապել են Սպիտակ տան ցանկապատին: Նրանք ձերբակալվել են ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից, սակայն հասել են իրենց ցանկացածին, որովհետև ողջ ակցիան նկարահանվել է և համացանցի միջոցով ցուցադրվել ուղիղ եթերով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ձերբակալվածները ցանկանում էին ուշադրություն հրավիրել ապօրինի ներգաղթյալների հարկադիր արտաքսման վրա: Նախօրեին Բարաք Օբաման «Տելեմունդո» հեռուստաալիքին տված հարցազրույցում հրաժարվել էր խոստանալ, որ այդ գործընթացը կդադարեցվի:


Սակայն ներգաղթյալների կազմակերպությունները նշում են, որ նման փորձը հանգեցնում է ընտանիքների բաժանման: Ըստ կազմակերպությունների տվյալների, ԱՄՆ-ից օրական մոտ 1200 մարդ է արտաքսվում: