Բրիտանացի մանկապիղծը 27 տարվա ազատազրկման է դատապարտվել զազրելի մտադրությունների համար

12:06 • 18.09.13

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ջեֆրի Փորթվեյը դատապարտվել է 27 տարվա ազատազրկման, քանի որ մտադրություն է ունեցել երեխա առևանգել, բռնաբարել և ուտել, հայտնում է The Guardian-ը:

 

Փորթվեյն իր մտադրությունների մասին համացանցով հայտնել էր այլ մանկապիղծների։ Նրանց նամակագրությունը ներառել է նաև մանկական պոռնոգրաֆիա և մահացած, հաշմանդամ դարձած երեխաների լուսանկարներ:

 

Արդեն Փորթվեյի տանը ոստիկանությունը սարսափելի իրեր է հայտնաբերել, ինչը մեղադրող կողմն անհերքելի ապացույցներ է համարել:

 

27 տարվա ազատազրկումից հետո նրան կարտահանձնեն Բրիտանիային, որի քաղաքացի և հանդիսանում է: