Մոսկվայի բնակչուհուց փրկագին են պահանջել գողացված կատվի համար
Մոսկվայի բնակչուհի Տատյանա Օչինսկայայից գողացել են իր կատվին և փրկագին պահանջել չորքոտանու համար: Այդ մասին աղջիկը գրել է Facebook-յան իր էջում, գրում է lenta.ru-ն:
Առկա տեղեկություններով՝ կատուն կորել է մեկ շաբաթ առաջ տան բակում զբոսանքի ժամանակ: Կատվի վզին կապված է եղել սթիքեր՝ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Ալեքսեյ Նավալնիի աջակցությամբ:
Մինչ քաղաքապետի ընտրությունների ավարտը կատվին Նավալնի են անվանել, իսկ դրանից հետո անվանափոխել են Լիսենկա: Թե արդյոք առևանգումը կապված է կատվի վզկապի առկայության հետ, հայտնի չէ:
Կատվի անհետացումից հետո Տատյանայի հետ է կապվել մի կին, ով գտել է վզկապի վրա կատվի տիրոջ կոնտակտները և փրկագին պահանջել: Նա համաձայնվել է կատվին վերադարձնել 5000 ռուբլու դիմաց: Փրկագին պահանջող կինն անգամ նկար է ուղարկել Տատյանային՝ ապացուցելով, որ կատուն իր մոտ է:










