Վախենալու ծաղրածուն ահաբեկում է բրիտանական քաղաքի բնակիչներին
Բրիտանական Նորթհեմփթոն քաղաքի բնակիչները պարզապես սարսափի մեջ են հայտնվել՝ անչափ վախենալու մի ծաղրածուի պատճառով, ով շրջում է փողոցներով, գրում է Euromag-ը։
Թվում է, որ այն Սթիվեն Քինգի գրքերից մեկից է հայտնվել. ոչ ոք չգիտի, թե ով է այս ծաղրածուն և ինչ է նա ուզում։ Սկզբում գործին փորձել է միջամտել ոստիկանությունը, սակայն դա արդյունք չի տվել։
Շպարված ու կեղծամով ծաղրածուն կանգնում է փողոցներում ու ձեռքով անում անցորդներին, ովքեր չգիտեն, թե ինչ սպասել նրանից։
Նորթհեմփթոնի բնակիչներից մեկը պատմել է, որ ծաղրածուն մի անգամ թակել է իր դուռն ու ասել, որ կներկի իր պատուհանագոգը, սակայն նա իր հետ որևէ գործիք չի ունեցել։










