Զիմբաբվեում տղամարդն իր մահճակալի տակ 2,5 մետրանոց կոկորդիլոս է հայտնաբերել (լուսանկարներ)

22:17 • 18.09.13

Զիմբաբվեում 150 կգ կշռող կոկորդիլոսը սողոսկել է ննջասենյակ և ողջ գիշերն անցկացրել տանտիրոջ մահճակալի տակ, գրում Daily Mail-ը:


Տանտերը ոչ միայն գիշերը չի նկատել հսկա կենդանու ներկայությունն իր սենյակում, այլև առավոտյան, երբ արթնացել և դուրս է եկել ննջարանից՝ քայլելով կենդանուց սանտիմետրեր հեռավորությամբ:


Կենդանու մասին նա իմացել է խոհանուցում նախաճաշելիս, երբ լսել է տան աշխատակցուհու ճիչը: Իր սենյակում տեսնելով նեղոսյան հսկա կոկորդիլոսին՝ 40-ամյա տղամարդն իրեն չի կորցնում:


Նա իր ընկերների օգնությամբ կենդանուն վնասազերծում է՝ կապելով դունչը և հեռացնում սենյակից: Այնուհետև ընկերները որոշում են բաց թողնել կոկորդիլոսին մոտակա գետում, որտեղից էլ նա հավանաբար դուրս էր եկել: